Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարի տեղակալին

21:06, 30.09.2026
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարի տեղակալ Օրխան Զեյնալովին։
Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել էներգետիկայի ոլորտում համագործակցության խորացմանը երկկողմ և տարածաշրջանային ձևաչափերում։
Զրույցը վերաբերել է «Կանաչ էներգիայի միջանցքին», որը նպատակաուղղված է Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի միջև 4 000 ՄՎտ հզորությամբ էլեկտրահաղորդման նախագծի զարգացմանը և Հարավային Կովկասից Եվրոպա վերականգնվող էներգիայի արտահանմանը։
Կողմերը քննարկել են նաև Ադրբեջան – Վրաստան – Թուրքիա – Բուլղարիա էլեկտրաէներգիայի միջանցքի նախաձեռնությունը, որի իրականացման աշխատանքները մեկնարկել են 2025 թվականին և կզարգանա որպես լիովին ցամաքային «կանաչ միջանցք»։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ համագործակցությունը համատեղ ծրագրերի հաջող իրականացման համար, ինչը կնպաստի տարածաշրջանի տնտեսական աճին, ներդրումների ներգրավմանն ու առավել կայուն էներգետիկ ապագայի ապահովմանը։
Հանդիպմանը մասնակցել են Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Ինգա Փխալաձեն, «Պետական էլեկտրահամակարգի» գլխավոր տնօրեն Դավիթ Վարդիաշվիլին, ինչպես նաև Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաիգ Գուլիևը։
Տեղեկատվությունը տարածում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Նմանատիպ