Մարիամ Քվրիվիշվիլի. Զբոսաշրջության ոլորտի աշխատակիցներին պատվաստումների գործընթացում առաջնահերթ խմբեր սահմանելը կօգնի զբոսաշրջության արդյունաբերության արագ և անվտանգ վերականգնմանը
Բնագավառային տնտեսության և տնտեսական քաղաքականության հանձնաժողովի անդամ Մարիամ Քվրիվիշվիլին ողջունում է միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշումը՝ պատվաստումների գործընթացում, տուրիզմի և հյուրընկալության ոլորտներում զբաղվածներին առաջնահերթություն տալու մասին:
Քվրիվիշվիլին ասում է, որ դա կօգնի զբոսաշրջության արդյունաբերությանը արագ ու անվտանգ վերականգնվել, ինչպես նաև կապահովի ոլորտում աշխատող մարդկանց առողջությունը:
«Ողջունելի է Վրաստանի վարչապետի որոշումը` զբոսաշրջության ոլորտում աշխատող անձանց պատվաստման գործընթացում առաջնահերթ խմբեր սահմանելու վերաբերյալ: Սա, առաջին հերթին, կնպաստի զբոսաշրջության արդյունաբերության արագ և անվտանգ վերականգնմանը՝ ապահովելով այս ոլորտում աշխատողների առողջությունը: Հուսով եմ, որ հետագա որոշումները կլինեն ցամաքային սահմանների բացումը (օդային սկզբունքով), պատվաստված անձանց սահմանափակումներից ազատելը և պարետային ժամը երկարացնելը առնվազն մի քանի ժամով: Մենք շատ շուտով կտեսնենք այս որոշումների դրական ազդեցությունը մեր տնտեսության վրա», – ասաց Մարիամ Քվրիվիշվիլին: