Մարիամ Ջաշի - Համամասնական ընտրակարգին անցնելը խորհրդարանական ներկայացուցչությունում յուրաքանչյուր քաղաքացու քվեի ավելի լավ արտացոլման  երաշխիքը կլիներ
Մարիամ Ջաշի - Համամասնական ընտրակարգին անցնելը խորհրդարանական ներկայացուցչությունում յուրաքանչյուր քաղաքացու քվեի ավելի լավ արտացոլման երաշխիքը կլիներ

Որքան շուտ երկիրն անցնի համամասնական ընտրակարգի, այնքան ավելի կարևոր կլինի այն մեր հասարակության համար , – Վրաստանի Առաջին ալիքի սահմանադրության նախագծի քննարկման ժամանակ ասել է Անկախ պատգամավորներ  խմբակցության նախագահ Մարիամ Ջաշիան :

Ըստ վերջինիս համամասնական ընտրակարգին անցնելը խորհրդարանական ներկայացուցչությունում յուրաքանչյուր քաղաքացու քվեի ավելի լավ արտացոլման  երաշխիքը կլիներ:

Նրա խոսքով ՝ դեսպանները շատ կարևոր դեր են խաղացել անցած փուլերում: Սահմանադրական հանձնաժողովի անդամներ Արչիլ Թալկվաձեն, Իրակլի Կոբախիձեն, Իրմա Ինաշվիլին և Մարիամ Ջաշին մասնակցում են սահմանադրական փոփոխությունների ընդհանուր հասարակական քննարկմանը, որը հեռարձակվում է  Վրաստանի Առաջին ալիքով: «Միասնական ազգային շարժման» անդամ Թինա Բոկուչավան և Եվրոպական Վրաստանի ներկայացուցիչ Սերգի Կապանաձեն հրաժարվել են մասնակցել քննարկմանը: