Մարիա Զախարովա. Ռուսաստանը կանի ամեն ինչ միջուկային էսկալացիան կանխելու համար, բայց ոչ մեկին խորհուրդ չի տալիս ստուգել իր համբերությունը
Մարիա Զախարովա. Ռուսաստանը կանի ամեն ինչ միջուկային էսկալացիան կանխելու համար, բայց ոչ մեկին խորհուրդ չի տալիս ստուգել իր համբերությունը

Ռուսաստանն ամեն ինչ կանի միջուկային էսկալացիան կանխելու համար, սակայն ոչ մեկին խորհուրդ չի տալիս փորձել իր համբերությունը,- ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ամեն ինչ անելու ենք վատագույն սցենարից խուսափելու համար, բայց ոչ մեր կենսական շահերի հաշվին։ Ես ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս կասկածել մեր ուժերին և փորձարկել այն գործնականում»,- ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ «ԱՄՆ-ը շարունակում է միտումնավոր խարխլել Ռուսաստանի հիմնարար շահերը, միտումնավոր ռիսկեր ստեղծել և խաղադրույքներ բարձրացնել Ռուսաստանի հետ առճակատման մեջ»։

Հիշեցնենք, որ մինչ այդ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դիմիտրի Մեդվեդեւն ասել էր, որ աշխարհը, հավանաբար, նոր համաշխարհային պատերազմի շեմին է։