Մարիա Կասաբոնան «MasterChef»-ի 12-րդ եթերաշրջանի հաղթողն է
Հայաստանյան հեռուստադիտողների ուշադրության կենտրոնում եղած վրացական «Մաստերշեֆ» խոհարարական մեգաշոուի 12-րդ եթերաշրջանի հաղթողի անունը հայտնի է։ Վրաստանի լավագույն խոհարարի տիտղոսը նվաճել է Մարիա Կազաբոնան։
Հաղթողը հայտնի դարձավ այսօր կայացած եզրափակիչ շոուում։
Մարիա Կազաբոնայի հետ միասին «Մաստերշեֆ» կոչման համար պայքարում էին նաև Թայա Արաբուլին և Գիորգի Ճավճանիձեն։
Վրաստանի Հանրային Հեռուստատեսության եթերում հեռարձակվող միակ լիցենզավորված միջազգային խոհարարական մեգաշոուի՝ «Մաստերշեֆի» 12-րդ եթերաշրջանը մեկնարկել էր 2025 թվականի նոյեմբերի 2-ին։