Մարեկ Համշիկը հավասարվեց Մարադոնային. «Նապոլին» հաղթեց և դարձյալ բարձրացավ առաջին տեղ
Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվելիս մրցեց «Տորինոյի» հետ և առավելության հասավ 3:1 հաշվով:
«Նապոլին» 42 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Միլանի «Ինտերը» հետ է 2 միավոր:
Հատկանշական է, որ Մարեկ Համշիկի գոլը 115-րդ էր Նապոլիում հանդես գալու ընթացքում: Այս գոլով նա հավասարվեց լեգենդար Դիեգո Մարադոնային:
Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր
«Տորինո» – «Նապոլի»՝ 1:3
Անդրեա Բելոտի, 63 – Կալիդու Կուլիբալի, 4, Պյոտր Զելինսկի, 25, Մարեկ Համշիկ, 30
Հեղինակ -
Edgar Barsegyan