Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումը Վրաստանի համար հաղթանակ է. Սալոմե Զուրաբիշվիլի

22:12, 21.01.2021

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, 2008 թվականի պատերազմի վերաբերյալ Ստրասբուրգի դատարանի որոշումը համարում է պատմական և այն գնահատում է, որպես Վրաստանի հաղթանակ:

Այս մասին Սալոմե Զուրաբիշվիլին գրել է «Թվիթեր» սոցիալական ցանցում:

«Խորհրդային բռնազավթումից 100 տարի անց, մեր անկախության վերականգնումից 30 տարի անց, 2008 թվականի պատերազմից 12 տարի անց, Ստրասբուրգի դատարանը կայացրեց պատմական որոշում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը պատմական հաղթանակ է Վրաստանի համար», – գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Ստրասբուրգի դատարանը որոշում է կայացրել 2008 թվականի պատերազմի գործով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համաձայնել է Վրաստանի պահանջին, որ օգոստոսյան պատերազմի ընթացքում Ռուսաստանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի մի շարք հոդվածներ:

Նմանատիպ