Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխանատու է մարդու իրավունքների խախտումների համար Վրաստանի տարածաշրջաններում, Աբխազիայում և Հարավային Օսիայում. ՈՒրմաս Պաետ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխանատու է մարդու իրավունքների խախտումների համար Վրաստանի տարածաշրջաններում, Աբխազիայում և Հարավային Օսիայում,- այս մասին «Թվիթերում» գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ուրմաս Պաետը:
«Ռուսաստանը պատասխանատու է մարդու իրավունքների խախտումների համար, այդ թվում խոշտանգումների, որոնք տեղի են ունեցել Վրաստանի տարածաշրջաններում, Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջաններում, քանի որ Ռուսաստանը արդյունավետ վերահսկողություն ուներ 2008 թվականի պատերազմից ի վեր, հայտարարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը», – գրում է եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՈՒրմաս Պաետը: