Մարդիկ, ովքեր ներքաշվել են կենցաղային հողի վրա տեղի ունեցած հակամարտությանը, առանձնացել են մեծ պատասխանատվությամբ, որ հակամարտությունը չվերածվեր ավելի լայն մասշտաբների. Անդրիա Ջաղմաիձե
Մարդիկ, ովքեր ներքաշվել են կենցաղային հողի վրա տեղի ունեցած հակամարտությանը, առանձնացել են մեծ պատասխանատվությամբ, որ հակամարտությունը չվերածվեր ավելի լայն մասշտաբների. Անդրիա Ջաղմաիձե

Մարդիկ, ովքեր ներքաշվել են կենցաղային հողի վրա տեղի ունեցած հակամարտությանը, առանձնացել են մեծ պատասխանատվությամբ, որ հակամարտությունը չվերածվեր ավելի լայն մասշտաբների, – այս մասին Դմանիսիում, հակառակորդ կողմերի հաշտեցումից հետո, հայտարարել է Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, Անդրիա Ջաղմաիձեն:

«Շատ ուրախալի է, որ ամեն ինչ հարթ անցավ: Մարդիկ, ովքեր ներգրավված են եղել տեղում հակամարտության մեջ, ցուցաբերել են մեծ պատասխանատվություն, որպեսզի այս բախումն ավելի մասշտաբային չլինի: Մանրամասները պարզելուց հետո այս մարդիկ քայլ կատարեցին դեպի խաղաղություն: Մենք միշտ բնակչության կողմից ուղորդում ունենք և պարտավոր ենք օգտագործել այն վստահության ռեսուրսը, որը կա մեր հանդեպ:

Մենք այստեղ ենք տեղացիների խնդրանքով: Այստեղ մենք ծխական համայնք ունենք և մեզ բոլորիս պետք է այս խաղաղությունը: Հուսով եմ լարվածության հիմքեր այլևս չկան: Պարզվեց, որ այս լարվածության պայմաններում բնակչությունը գտավ խաղաղ ապրելու մեծ պատրաստակամություն: Սրանք մարդիկ են, ովքեր պետք է միասին ապրեն, և նրանք գիտեն, որ տեղում առկա խնդիրը պետք է ինչ-որ կերպ վերջանա», – հայտարարել է Ջաղմաիձեն:

Դմանիսիում երեկ առճակատում է տեղի ունեցել խանութներից մեկի հետ: Դեպքի ընթացքում ծեծի է ենթարկվել խանութի սեփականատերը, որին այնուհետև ցուցաբերվել է բժշկական օգնություն: Ոչնչացվել է խանութի ենթակառուցվածքը: Տեղական հրապարակումներից մեկը երեկ հրապարակել է դեպքի տեսանյութը, որը ֆիքսել է խանութի մոտ տեղադրված հսկիչ տեսախցիկը: Ողջ գիշեր հարցումներ են անցկացվել ոստիկանության Դմանիսիի բաժնում: Դմանիսիում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ մի քանի մարդ է ձերբակալվել: Միաևնույն ժամանակ, Դմանիսիում այսօր առավոտից իրավիճակը լարված էր: Տեղի բնակիչների միջև տեղի են ունեցել մի քանի բախումներ, իրավապահները փորձել են հանդարտեցնել իրավիճակը:

Արևելյան Վրաստանի մուֆթի, Էթիբար Էմինովը Դմանիսիում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հայտարարել է, որ կողմերը հաշտվել են: Նրա խոսքով, կողմերը համաձանյվել են հաշտվել և հակամարտությունը այլ.ս չի շարունակվի: