Մանկական Եվրատեսիլին Թամար Էդիլաշվիլին հանդես կգա 13-րդ համարի ներքո
Մանկական Եվրատեսիլ 2018-ի ֆինալում, նոյեմբերի 25-ին վրաց մասնակից Թամար Էդիլաշվիլին Մինսկի արենայում հանդես է գալու 13-րդ համարի ներքո:
Վիճակահանության համաձայն, շոուն բացելու է Ուկրաինայի ներկայացուցիչը, իսկ վերջինը ելույթ է ունենալու լեհ մասնակիցը:
2018 թվականի Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթին Վրաստանը ներկայացնելու է Թամար Էդլիաշվիլին – «Քո ձայնը» երգով: Մրցութային երգի հեղինակն է Սոփո Տորոշելիձեն, իսկ տեքստը պատկանում է Ալեքսանդրե Լորթքիփանիձեին:
Մանկական Եվրատեսիլ երգի 16-րդ մրցույթը հյուրընկալում է Բելառուսը: Մասշտաբային շոուն անցկացվելու է նոյեմբերի 25-ին, Մինսկում: Մրցույթին մասնակցում է 20 երկրի ներկայացուցիչ:
Մասնակիցները բեմին հանդես են գալու հետևյալ հաջորդականությամբ.
1. Ուկրաինա
2. Պորտուգալիա
3. Ղազախստան
4. Ալբանիա
5. Ռուսաստան
6. Նիդերլանդներ
7. Ադրբեջան
8. Բելառուս
9. Իռլանդիա
10. Սերբիա
11. Իտալիա
12. Ավստրալիա
13. Վրաստան
14. Իսրայել
15. Ֆրանսիա
16. Մակեդոնիա
17. Հայաստան
18. Ուելս
19. Մալթա
20. Լեհաստան: