«Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթում հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչը
«Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթում հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչը

2022 թվականի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի հաղթող ճանաչվեց Ֆրանսիայի ներկայացուցիչը։

Մրցույթի մասնակիցը հավաքել է 203 միավոր։ Հայաստանի ներկայացուցիչը 180 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը։

Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Բիգվավան 161 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը։

Հայաստանը հյուրընկալել է Մանկական Եվրատեսիլ 2022 երգի մրցույթը։ Վրացի մասնակիցը հանդես է եկել ութերորդ համարի ներքո։ Մանկական Եվրատեսիլ մրցույթին մասնակցել են 16 երկրների ներկայացուցիչներ։

Մրցույթի քվեարկությունը հնարավոր է եղել առցանց։ Հաղորդումն ուղիղ եթերում հեռարձակվում էր հանրային հեռարձակմամբ։