Մանկական Եվրատեսիլ 2020 - Քվեարկիր Վրաստանի համար
Մանկական Եվրատեսիլ 2020 - Քվեարկիր Վրաստանի համար

Մանկական Եվրատեսիլ մրցույթի եզրափակիչ փուլին մնացել է երկու օր:

Քվեարկիր Վրաստանի համար, մասնակցիր առցանց քվեարկությանն աշխարհի ցանկացած վայրից և աջակցիր Վրաստանի ձայնին, Սանդրա Գադելիային:

Քվեարկել հնարավոր է junioreurovision.tv կայքէջում՝ մինչև նոյեմբերի 29-ը: Այն բանից հետո, երբ բոլոր երգերը կատարվեն, ձայները կուղարկվեն ձայն հաշվարկող խումբ, կստանան միավորների տեսք և կսահմանեն վերջնական արդյունքի կեսը, իսկ մյուս կեսը կորոշի ժյուրին:

Վրաստանի Առաջին ալիքի կանոնների համաձայն, Մանկական Եվրատեսիլի մասնակցի ընտրությունն իրականացվում է «Ռանինա» մեգաշոուի միջոցով: Մրցույթի հաղթողն այս տարի դարձել է ժյուրիի և հեռուստադիտողի ընտրյալ, 10 տարեկան Սանդրա Գադելիան: