«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 2:1
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 2:1

Անգլիայի առաջնության 30-րդ տուրի կենտրոնական խաղում մրցեցին երկրորդ տեղի համար պայքարող «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը»: Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում տեղի ունեցած պայքարն ավարտվեց պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հաղթանակով:

Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ դաշտի տերերի անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը: Երկրորդ խաղակեսում սեփական դարպասը գրավեց «Մանչեսթեր Յունայթեդի» կոտդիվուարցի պաշտպան Էրիկ Բային:

«Մանչեսթեր Յունայթեդը» 65 միավորով երկրորդ տեղում է, «Լիվերպուլը» հետ է 5 միավոր: Առաջատար «Մանչեսթեր Սիթին» 29 խաղից հետո ունի 78 միավոր: