«Մանչեսթեր Սիթիի» 19-րդ հաղթանակն ու 15 միավորի առավելությունը «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ
«Մանչեսթեր Սիթիի» 19-րդ հաղթանակն ու 15 միավորի առավելությունը «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ

Անգլիայի առաջնության 20-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Նյուքասլին»: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը առավելության հասավ նվազագույն հաշվով:

Աչքի ընկավ անգլիացի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը, որն օգտագործեց բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի փոխանցումը:

«Մանչեսթեր Սիթին» 20 խաղում վաստակեց 58 միավոր (19 հաղթանակ, 1 ոչ ոքի) և առավելությունը երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ հասցրեց 15 միավորի: «Նյուքասլը» 18 միավորով 15-րդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 20-րդ տուր

«Նյուքասլ» – «Մանչեսթեր Սիթի»՝ 0:1

Ռահիմ Ստերլինգ, 31