Մամուլի տեղեկությամբ, Եվրոպայի երկրները աջակցում են առողջապահության համաշխարհային կազմակերպությանը լրացուցիչ լիազորություններ շնորհելուն

20:19, 30.10.2020

Եվրոպական երկրները աջակցում են առողջապահության համաշխարհային կազմակերպությանը լրացուցիչ լիազորություններ շնորհելուն:

Այս մասին տեղեկությունը տարածում է «Գարդիանը»:

Այսօր, Եվրամիության առողջապահության նախարարների միջև կայացած հանդիպմանը, Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը հայտարարել է, որ առողջապահության համաշխարհային կազմակերպությունն պետք է ստանա լրացուցիչ քաղաքական և ֆինանսական օժանդակություն, որպեսզի կարողանա ավելի լավ կառավարել միջազգային մակարդակում առողջապահական ճգնաժամերը:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի կարողանա միայնակ դիմադրել համավարակին»,- ասել է Շպանը:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, եվրոպայի երկրների նախարարները համաձայնվում են, որ աճեցված իրավասություններով առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կկարողանա ավելի արդյունավետ ուսումնասիրել վարակի տարածումը և կկարողանա երկրներից պահանջել լրացուցիչ տվյալների հրապարակում:

Նմանատիպ