Մամուլի տեղեկությամբ, Մայք Պոմպեոն հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Այս մասին տեղեկատվությունը տարածում է «Պոլիտիկոն»:
Ըստ առկա տեղեկատվության, ուրբաթ առավոտյան Մայք Պոմպեոն նախ կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, ապա ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Դեռ հայտնի չէ ՝ տեղի կունենա արդյոք եռակողմ հանդիպում, ԱՄՆ-ի պետքարտուղարի և երկու երկրների արտգործնախարարների միջև:
Զրույցի հիմնական թեման կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և այնտեղ շարունակվող ռազմական գործողությունները: