Մամուլի տեղեկությամբ, Ասիական երկրները ստեղծել են աշխարհում ամենամեծ առևտրական միությունը
Ասիական երկրները ստեղծել են աշխարհում ամենամեծ առևտրային միությունը: Այս մասին տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը:
Նոր առևտրային միությունը միավորելու է ասիական 15 երկրներ, ներառյալ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի անդամներին, Ինդոնեզիան, Մալայզիան, Ֆիլիպինները, Վիետնամը, Թայլանդը, Մյանմարը, Լաոսը, Կամբոջան, Բրունեյը և Սինգապուրը, ինչպես նաև Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան և Նոր Զելանդիան:
Միության նպատակը տարածաշրջանում ձեռնարկատիրական և գյուղատնտեսական ապրանքների հաստատված սակագների իջեցումն է:
Տարածաշրջանային համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է այսօր, Վիետնամի մայրաքաղաք Հանոյում: «Ռոյթերսը» գրում է, որ համաձայնագիրը կարող է էլ ավելի ամրապնդել Չինաստանի ազդեցությունը տարածաշրջանում և նվազեցնել ԱՄՆ-ի ազդեցությունը Հարավային Ասիայում:
Տարածաշրջանային համապարփակ տնտեսական գործընկերությունը առաջին համաձայնագիրն է, որին միասին մասնակցում են Չինաստանը, Ճապոնիան և Հարավային Կորեան:
Համաձայնագիրը կվավերացվի առաջիկա երկու տարվա ընթացքում: