Մամուլի տեղեկությամբ, ԱՄՆ-ի քաղաքներում նախագահական ընտրություններից հետո պատրաստվում են ենթադրյալ խառնաշփոթությունների համար
Մամուլի տեղեկությամբ, ԱՄՆ-ի քաղաքներում նախագահական ընտրություններից հետո պատրաստվում են ենթադրյալ խառնաշփոթությունների համար

ԱՄՆ-ի քաղաքներում նախագահական ընտրություններից հետո պատրաստվում են ենթադրյալ խառնաշփոթությունների համար: Այս մասին տեղեկություն է տարածում «Բի Բի Սին»: Լրացուցիչ անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել այնպիսի խոշոր ընկերությունների կողմից, ինչպիսիք են «Սաքս հինգերրորդ ավենյու», «Նորդստրոմը» և CVS դեղագործական ցանցը:

ԱՄՆ-ի քաղաքներում, այդ թվում Նյու Յորքում և Վաշինգտոնում, խանութների ցուցափեղկերը փակված են տախտակներով, հնարավոր վնասները կանխելու համար: Անցյալ շաբաթ խանութների ցանց «Վոլմարտը» հայտնել էր, որ խանութներում վաճառվող հազարավոր զենք-զինամթերքը կհանի վաճառքից, սակայն, ավելի ուշ ընկերությունը փոխեց իր որոշումը:

Հատկանշական է, որ մայիսի վերջին ոստիկանության կողմից բռնության արդյունքում սևամորթ Ջորջ Ֆլոյդի մահը, Ամերիկայի քաղաքներում հանգեցրեց զանգվածային անկարգությունների, որի ընթացքում արմատական ​​խմբավորումները կողոպտեցին խանութները, ինչպես նաև կառավարական շենքերը:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում այսօր ՝ նոյեմբերի 3-ին, ընտրությունների օրն է: Սակայն, ավելի քան 95 միլիոն ընտրողներ արդեն օգտվել են քվեարկության իրենց նախնական իրավունքներից: Նախագահի պաշտոնին հավակնում են գործող նախագահ Դոնալդ Թրամփը և նախկին փոխնախագահ Ջո Բայդենը: