Մամուլի փոխանցմամբ, Մոսկվայում ընթանում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
Մոսկվայում ընթանում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Ջեյհուն Բայրամովը և Զոհրաբ Մնացականյանը Սերգեյ Լավրովի միջնորդությամբ բանակցություններ են վարում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում:
Ռուսական մամուլի փոխանցմամբ, հանդիպումից հետո հնարավոր է, անցկացվի մամլո ասուլիս:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Մոսկվայում անցկացվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ: Ռուսաստանի նախագահի վարչության փոխանցմամբ, խորհրդակցությունները վերաբերում են գերիների և զոհերի աճյունների փոխանակմանը:
Ռուսաստանի նախագահը կողմերին կոչ է անում, դադարեցնել մարտական գործողությունները: