Մամուլի հաղորդմամբ, Դոնալդ Թրամփին ընտրություններում պարտվելու ճանաչման կոչ է արել նաև Մելանիա Թրամփը
Մամուլի հաղորդմամբ, Դոնալդ Թրամփին ընտրություններում պարտվելու ճանաչման կոչ է արել նաև Մելանիա Թրամփը

Դոնալդ Թրամփին ընտրություններում պարտվելու ճանաչման կոչ է անում նաև առաջին տիկին, Մելանյա Թրամփը: Ինչպես հայտնում է «CNN»–ը ՝ վկայակոչելով անանուն աղբյուրի, չնայած առաջին տիկինը ընտրությունների կապակցությամբ հրապարակավ մեկնաբանություն չի արել, նա նախագահի հետ առանձնազրույցում ասել է, որ եկել է ժամանակը, որ Դոնալդ Թրամփը ընդունի պարտությունը:

Ըստ «CNN»-ի, ավելի վաղ ընտրություններում պարտվելու ճանաչման մասին Դոնալդ Թրամփին կոչ է արել իր փեսան և խորհրդական, Ջարեդ Քուշները: