Մամուկա Խազարաձե. Մենք անպայման կհասնենք նոր ընտրությունների, ազատության համար պայքարը կշարունակվի մինչև հաղթանակ
Մամուկա Խազարաձե. Մենք անպայման կհասնենք նոր ընտրությունների, ազատության համար պայքարը կշարունակվի մինչև հաղթանակ

Ոչ լեգիտիմ իշխանության ցանկացած գործողություն, այդ թվում՝ «նախագահի» նշանակումն անօրինական է և սադրանք՝ ուղղված սեփական քաղաքացիների դեմ,- սոցցանցում գրում է «Հզոր Վրաստանի» առաջնորդներից Մամուկա Խազարաձեն։

Ինչպես նշում է Խազարաձեն, ազատության համար պայքարը կշարունակվի մինչև հաղթանակ։

«Իվանիշվիլին և նրա ռուսական, ինքնահռչակ կառավարությունը մնում են ամբողջովին մեկուսացված արևմտյան աշխարհից, մինչդեռ եվրոպացի առաջնորդները բացահայտորեն աջակցում են վրաց ժողովրդին և նոր ընտրությունների արդար պահանջին։ Պատմությունը ամեն ինչին կտա իր անունը, այդ թվում՝ դավաճան Իվանիշվիլիին և հերոս վրաց ժողովրդին, որը ծնվել է հաղթելու համար: Մենք անպայման հասնելու ենք նոր ընտրությունների: Ազատության համար պայքարը կշարունակվի մինչև վերջ՝ մինչև հաղթանակ»,- գրել է Խազարաձեն։