Մամուկա Գամղրելիձե. «Ուժը միասնության մեջ է» միացյալ ընդդիմության հերթական հանդիպմանը համաձայնեցինք, որ յուրաքանչյուր երեքշաբթի կհանդիպենք

19:17, 30.06.2020

«Պետությունը ժողովրդի համար» կուսակցության գրասենյակում կայացել է ընտրական հարցերի վերաբեյալ «Ուժը միասնության մեջ է» միացյալ ընդդիմության առաջնորդների հանդիպումը:

Հանդիպման մասին սոցիալական ցանցում գրառում է կատարել միացյալ ընդդիմության անդամ Մամուկա Գամղրելիձեն:

Նրա խոսքով, համաձայնել են, որ ամեն երեքշաբթի կհանդիպեն:

«Ավարտվել է «Ուժը միասնության մեջ է»-ի հերթական հանդիպումը:

1.Համաձայնել ենք, որ բոլորը, այդ թվում երկիրը շտապում են և անընդունելի է ժամանակի կորուստը

2.Համաձայնել ենք, որ յուրաքանչյուր երեքշաբթի կհանդիպենք:

Այս պահին, սա մեծ քայլ եմ համարում: Հուսամ, հաջորդ երեքշաբթի ավելի շատ դրական թեմաներ կունենանք»,- գրում է Գամղրելիձեն սոցիալական ցանցում:

Նմանատիպ