Մամուկա Բախտաձեն մոտ ապագայում կներկայացնի կանաչ տնտեսության զարգացման ռազմավարությունը

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, մոտ ապագայում, կներկայացնի կանաչ տնտեսության զարգացման ռազմավարության շնորհանդեսը, – այս մասին վարչապետն այսօր, Թբիլիսիի տրանսպորտային քաղաքականության շնորհանդեսին հայտնեց։

Նրա խոսքով, կանաչ տնտեսությունը կառավարության համար առաջնային է։

Ինչպես վարչապետը նշեց, ռազմավարությունը ներկայացնելիս նա կզրուցի բոլոր բաղադրիչների մասին ։

Բնական է, այս ռազմավարությունում Թբիլիսին յուրահատուկ դեր է խաղում։ Մենք որոշեցինք շատ կարևոր ֆինանսային ռեսուրս ծախսենք երկրի կենտրոնական բյուջեից, որ Թբիլիսիում, մոտ ամիսների ընթացքում, փոխենք այն էկոհամակարգը, որը կապված է ընդանրապես, տրանսպորտային համակարգի հետ, որը արդյունավետ չէ, – հայտնեց վարչապետը։

Նա ուշադրությունն ուղղեց դեղին ավտոբուսների փոխարինման կարևորության վրա։

Ձեզանից յուրաքանչյուրի վերաբերմունքը գիտեմ, դեղին ավտոբուս անցնելու ժամանակ ինչ եք մտածում սրտի խորքում։ Հավատացեք, ես էլ եմ նույնը մտածում, սակայն սա մեկ-երկու շաբաթում լուծելը անհնար էր։ Սակայն այն ժամատախտակը, որը քաղաքապետարանը կներկայացնի, իրոք շատ պատվախնդրային է։ Անգամ զարգացած երկրների մայրաքաղաքներն են դժվարանում այսպիսի կարճ ժամանակում փոխարինել իրենց տրանսպորտային միջոցները, որը Թբիլիսիի քաղաքապետարանը կանի կենտրոնական կառավարության աջակցությամբ, – հայտնել է վարչապետը։

Մամուկա Բախտաձեն շնորհակալություն և աջակցություն հայտնեց Թբիլիսիի քաղաքապետին՝ Կապա Կալաձեին և քաղաքապետարանի  աշխատակիցներին նոր տրանսպորտային քաղաքականության վրա աշխատելու համար։