Մամուկա Բախտաձեն հայտարարություն է տարածում օկուպացման ռեժիմի կողմից առևանգված Մայա Օթինաշվիլու հետ կապված
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարություն է տարածում օկուպացման ռեժիմի կողմից առևանգված Մայա Օթինաշվիլու հետ կապված:
Վարչապետի հայտարարությունը ներկայացնում ենք անփոփոխ.
«Ցանկանում եմ արձագանքել օկուպացման ուժերի կողմից Խուրվալեթի գյուղից երեք անչափահաս երեխաների մոր, Մայա Օթինաշվիլու ձերբակալության փաստին: Մենք դեռևս առավոտյան ենթադրում էինք, որ մի քանի ժամից կպարզվեր նրան ազատ արձակելու հարցը, սակայն մինչ այժմ դա տեղի չի ունեցել: Համապատասխան գերատեսչությունները շուրջօրյա ռեժիմում կիրառում են իրենց մոտ առկա մեխանիզմները և հաղորդակցության միջոցները՝ անօրեն ձերբակալված մեր քաղաքացուն ազատ արձակելու համար, գործարկվել է թեժ գիծ և տեղեկացված են միջազգային կազմակերպությունները: Ես հանձնարարել եմ արտաքին գործերի նախարարին, հենց այսօր հանդիպի միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին և մանրամասն տեղեկություն փոխանցի նրանց տեղի ունեցածի առնչությամբ: Առավելագույնս պետք է անենք, որպեսզի մեր քաղաքացին վերադառնա իր ընտանիք»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Ռուս զինվորականները օկուպացված գոտու Գորիի շրջանի Խուրվալեթի գյուղում բնակվող 37-ամյա կնոջը ձերբակալել էին սեպտեմբերի 29-ին: Ցխինվալիից ստացած վերջին տեղեկությամբ, դե ֆակտո Ցխինվալիի ներկայացուցիչ Եգոր Կոչիևը հայտարարել է, որ անօրեն ձերբակալված Մայա Օթինաշվիլուն դե ֆակտո դատախազությունը սահմանել է 10-օրյա նախնական կալանք: