Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հանդիպել է Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասին:
Բելառուսի Հանրապետության կառավարության տանը կայացել է Վրաստանի վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը: Կատարվել են երկու երկրների օրհներգերը:
Անցկացվել է երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, որը քիչ անց շարունակվել է երկու երկրների կառավարության անդամների մասնակցությամբ, ընդլայնված ձևաչափում:
Հանդիպմանը խոսքը վերաբերել է երկու երկրների քաղաքական և տնտեսական համագործակցության հարցերին: Ընդգծվել է Վրաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական հարաբերությունների աճող դինամիկան: