Մամուկա Բախտաձեն հանդիպել է Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասին
Մամուկա Բախտաձեն հանդիպել է Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հանդիպել է Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասին:

Բելառուսի Հանրապետության կառավարության տանը կայացել է Վրաստանի վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը: Կատարվել են երկու երկրների օրհներգերը:

Անցկացվել է երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, որը քիչ անց շարունակվել է երկու երկրների կառավարության անդամների մասնակցությամբ, ընդլայնված ձևաչափում:

Հանդիպմանը խոսքը վերաբերել է երկու երկրների քաղաքական և տնտեսական համագործակցության հարցերին: Ընդգծվել է Վրաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական հարաբերությունների աճող դինամիկան: