Մամուկա Բախտաձեն հանդես է գալիս մասնավոր սեկտորի ներգրավվածությամբ, նոր մաքսային և հարկային օրենսգրքի ստեղծման նախաձեռնությամբ
Մամուկա Բախտաձեն հանդես է գալիս մասնավոր սեկտորի ներգրավվածությամբ, նոր մաքսային և հարկային օրենսգրքի ստեղծման նախաձեռնությամբ

Վրաստանի վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեն հանդես է գալիս մասնավոր սեկտորի ներգրավվածությամբ, նոր մաքսային և հարկային օրենսգրքի ստեղծման նախաձեռնությամբ:

Ինչպես հայտարարել է Մամուկա Բախտաձեն խորհրդարանի մի քանի միավորված կոմիտեին, այսօր բիզնեսին անահնգստացնում է որոշման օպերատիվ ընդունումը: Այդ թվում այն դեպքում, երբ գործերը քննարկվում են դատարանում:

«Պատրաստված են օրենսդրական փոփոխություններ, որոնց համաձայն, ընդհանուր դատարանների համակարգում կձևավորվեն կոմերցիոն պալատներ: Պալատները մասնագիտացված կլինեն կոմերցիոն և հարկային գործերի քննարկումներում: Համապատասխանաբար, բարեփոխումների արդյունքում, կտրուկ կավելանա արդարադատության որակը և արագությունը, կոմերցիոն և հարկային գործերի հարցով: Սա շատ կարևոր բարեփոխում է, որն սպասում է վրացական բիզնեսին և այն պետք է իրականացնել որքան հնարավոր է շուտ և դա կլինի առաջին նախաձեռնություններից մեկը, որը մենք պարտադիր պետք է ներդնենք: Նույնը կարող եմ ասել անվճարունակության համակարգի բարեփոխման մասին, այստեղ մենք ունենք շատ կարևոր բաղադրիչ:

Մենք ունենք շատ կարևոր բաղադրիչ, որպեսզի արդյունավետ կերպով զարգացնենք շուկայական էկոնոմիկան: Առանց վճարունակության արդյունավետ համակարգի, բնական է, շուկայական էկոնոմիկայի զարգացումը մինչև վերջ հաջողված չի լինի: Տնտեսական բնույթի կարևոր բարեփոխումներից, որի մասին ցանկանում եմ կիսվել ձեզ հետ, վերաբերում է ևս մեկ կարևոր պահին, որի վրա հիմնված է մեր բիզնես միջավայրը: Դա մեր հարկային և մաքսային օրենսգիրքն է, որն այլևս չի պատասխանում այն մարտահրավերներին և այն ակնկալիքներին ու սպասումներին, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, այն հնացած է: Համապատասխանաբար, իմ նախաձեռնությունն է, բաց հարթակի վրա, մասնավոր սեկտորի հետ ստեղծել նոր մաքսային և հարկային օրենսգիրք»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն: