Մամուկա Բախտաձեն Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպել է Անգելա Մերկելին
Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում, ֆորումի մասնակից աշխարհի առաջնորդների համար կայացել է պաշտոնական ընթրիք, որին հրավիրված է եղել նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Ընթրիքին Վրաստանի վարչապետը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի տեղեկությամբ, Մամուկա Բախտաձեի և Անգելա Մերկելի հանդիպումը կայացել է ոչ պաշտոնական ձևաչափում և նրանք զրուցել են մի քանի հարցի շուրջ:
«Մենք նախորդ տարի հյուրընկալել էինք Գերմանիայի կանցլերին և բնական է, այս հաղորդակցության ժամանակ խոսքը վերաբերել է այն հարցերին, որոնք քննարկվել են տիկին Մերկելի Վրաստան այցի ժամանակ և նաև ապագա համագործակցության հեռանկարներին»,- հայտարարել է Դավիթ Զալկալիանին:
Նրա խոսքով, Գերմանիան շատ կարևոր դեր ունի տարբեր հարցերում: