Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր կներկայացնի կառավարության նոր կազմը։
Մինչ այդ տեղի կունենա Վրացական երազանք քաղաքական խորհրդի և մեծամասնության նիստերը, որտեղ կքննարկեն կառավարության նոր կազմը։
Կառուցվածքային փոփոխությունների համաձայն `Վրաստանի կառավարության կազմում մնում է 10 նախարարություն և մեկ նախարարի ապարատ:
Մշակույթի և սպորտի նախարարությունը կմիանա կրթության նախարարոիթյանը, քրեակատարողականության նախարարությունը՝ արդարադատության նախարարությանը, բռնազավթած տարածքներից բռնի կերպով տեղահանված անձանց, փախստականների և տեղահանվածների նախարարության փոխարեն նրա ֆունքցիան կկատարի երեք տարբեր գործակալություն։
Փախստականների վերաբնակցման ֆունքցիան կկատարի ենթակառուցվածքների նախարարությունը, միգրացիան կներառի ՆԳՆ-ն, սոցիալական քաղաքականությունը՝ առողջապահության նախարարությունը։
Սրանից բացի, կրոնի գործակալությունը կմիանա հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի ապարատին։
Էկոնոմիկայի նախարարության տարածքային զարգացման բաղադրիչը փոխանցվում է ենթակառուցվածքների նախարարությանը:
Որպես կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի թեկնածու առաջադրում են բիզնեսի և տեխնոլոգիաների համալսարանի ռեկտոր Միխեիլ Բատիաշվիլուն։
Նախնական տեղեկությամբ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից բացի, փոփոխությունները նաև վերաբերվում են էկոնոմիկայի խմբի նախարարներին։
Կառավարությանը վստահություն ձեռք բերելու համար հարկավոր է 76 պատգամավորի աջակցություն։
Առկա տեղեկությամբ, կառավարության կազմից մի քանի նախարար կմնա իր պաշտոնին, որոնց մեջ հավանաբար կլինեն Թեա Ծուլուկիանին, Քեթևան Ցիխելաշվիլին, Գիորգի Գախարիան, Մաիա Ցքիտիշվիլին, Լևան Դավիթաշվիլին, Դավիթ Զալկանիանին, Դավիթ Սերգեենկոն և Լևան Իզորիան։
Հավանաբար, նախարարի պաշտոնից կհեռացվի Միխեիլ Չխենկելին, նախարարությունների միավորվելու պատճառով նախարարների գրասենյակում հավանաբար մնա Միխեիլ Գիորգաձեն, Սոզար Սուբարին և Կախա Կախիշվիլին։
Օրենսդիր մարմինը կառավարության վստահություն արտահայտելու ընթացակարգը կսկսի հուլիսի 12-ին և կավարտի հուլիսի 14-ին։