Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն շարունակում է այցը Բրյուսելում։ Նա այսօր կհանդիպի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ։
Հանդիպումից հետո պլանավորված է Մամուկա Բախտաձեի և Դոնալդ Տուսկի միասնական դիմումը մամուլին։
Վրաստանի վարչապետը երեկ հանդիպեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Կողմերը քննարկեցն Վրաստանի ՆԱՏՕ-ում ինտեգրման գործընթացում առկա բոլոր կարևոր հարցերը, այդ թվում, անցած շաբաթ Բրյուսելում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները և ընդունված որոշումների իրականացման ճանապարհները։
Հանդիպմանը, Մամուկա Բախտաձեն և Յենս Ստոլտենբերգը քննարկեցին Բրյուսելի գագաթնաժողովի շրջանակներում գործընկերության նոր ոլորտի մասին։ Ընդգծվեց, որ ՆԱՏՕ-Վրաստանի առկա միջոցառումների փաթեթը, ինչպես նաև գործընկերության նոր ուղղությունները, զգալիորեն ավելացնում են Վրաստանի պաշտպանության հնարավորությունները։
Բելգիաում այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը այլ հանդիպումներ էլ կունենա։ Պլանավորված է հանդիպում Բելգիայի թագավորության փոխվարչապետի, արտաքին և Եվրեպական գորխերի հախարար Դիդիե Ռեինդերի, Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման Եվրոպական հանձնակատար, Յոհաննես Հանի, առեւտրի հարցերով Եվրոպական հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական եւ սոցիալական երկխոսության Եվրոպական հանձնակատար Վալդիս Դոմբրովսկի հետ:
Մամուկա Բախտաձեն որպես վարչապետ առաջին անգամ այցելեց Բրյուսել։ Այցը կշարունակվի մինչև հուլիսի 20-ը։ Վարչապետի պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Դավիթ Զալքալիանին և պաշտպանության նախարար Լևան Իզորիան: