Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր աշխատանքային այցով մեկնելու է Ճապոնիա:
Կառավարության ղեկավարը մարտի 15-ին պաշտոնապես բացելու է վրացական գինու մշակույթի և պատմությանը նվիրված «Վրաստանը՝ գինու հայրենիք» ցուցահանդեսը, որը հյուրընկալում է Տեռադա Վեարհաուս (Terrada Warehouse) ցուցասրահը:
Վրաստանի կառավարության մամլո ծառայության տեղեկությամբ, ցուցահանդեսը, որը միավորում է բացառիկ հնէաբանական նմուշներ և ժամանակակից տեխնոլոգիաներ, վրացական գինու մշակույթի բացառիկությունը ցուցադրելու նպատակ է հետապնդում:
Ցուցահանդեսն անցկացվում է Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ, Գինու ազգային գործակալության և «Վրացական գինի» միության կազմակերպմամբ, միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության, «Սաքպատենտի» և Ազգային թանգարանի աջակցությամբ:
Կառավարության ղեկավարը այցի շրջանակներում անցկացնելու է բարձր մակարդակի հանդիպումներ, այդ թվում Ճապոնիայի վարչապետի տեղակալի, ֆինանսների նախարար և արտաքին գործերի նախարարի հետ:
Վրաստանի կառավարական պատվիրակությունում, որը գլխավորում է վարչապետը, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Քոբուլիան և միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին են:
Մամուկա Բախտաձեի այցը Ճապոնիա ավարտվելու է մարտի 15-ին: