Մամուկա Բախտաձեին խորհրդարանական վեհաժողովի նիստին հարց են առաջադրել, կապված եվրոպական դատարաններում քաղաքացիների դիմումների նվազմանը և Աֆգան Մուխթարլիի գործին
Մամուկա Բախտաձեին խորհրդարանական վեհաժողովի նիստին հարց են առաջադրել, կապված եվրոպական դատարաններում քաղաքացիների դիմումների նվազմանը և Աֆգան Մուխթարլիի գործին

Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստին պատգամավորներից մեկը հարց է առաջադրել, կապված եվրոպական դատարաններում քաղաքացիների դիմումների նվազմանը և Աֆգան Մուխթարլիի գործին:

«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ քաղաքացիների դիմումները եվրոպական դատարաններին զգալիորեն նվազել են: Ինչ էր դրա պատճառը, ուղարկել եք թե ոչ Վրաստանի դեսպանին Մուխթարլիի հետ հանդիպմանը, որին առևանգել են ձեր երկրից և հարուցվել է թե ոչ գործին մասնակից պաշտոնյաների դեմ քրեական գործ:

Ինչպես նշել է Մամուկա Բախտաձեն, Վրաստանում իրականացվել է դատական բարեփոխումների երեք ալիք և այս պահին աշխատում են չորրորդ ալիքի վրա:

«Ինչ վերաբերում է արդարադատության համակարգին, թվերը լավագույն պատասխանն է, սակայն, ամեն բան սկսվում է քաղաքական կամքից, 2013 թվականին գոյություն ուներ քաղաքական կամք, որ սկսեինք փոփոխությունները և հասնեինք հաջողության: Մենք իրականացրել ենք բարեփոխման երեք ալիք և այժմ պատրաստվում ենք չորրորդ ալիքի համար: Իսկ ինչ վերաբերում է հարցին, ապա կրկնում եմ ամեն բան կախված է քաղաքական քամքից: Աֆգան Մուխթարլիի գործը շատ նուրբ է: Մենք կապի մեջ ենք ադրբեջանցի գործընկերների հետ, հետաքննությունը շարունակվում է և իմ գնահատականը կանեմ դրա ավարտից հետո»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Թողնել մեկնաբանություն