Մամուկա Բախտաձե. Ռուսաստանը փորձում է ազգային խտրականության ճանապարհով լիովին ջնջել վրացական ինքնությունը, սակայն դա երբեք թույլ չենք տա
Չնայած առաջընթացին, օկուպացված տարածքներում կրկին կանգնած ենք մարդու իրավունքների ոլորտում առկա մարտահրավերների առջև,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստին խոսքով ելույթ ունենալիս:
Նրա խոսքով, Վրաստանի տարածքների 20 տոկոսը բռնազավթված է Ռուսաստանի Դաշնության կողմից:
«Ավելի քան 300 հազար բռնի տեղահանված անձ չի կարողանում վերադառնալ տուն և ամեն օր վերապրում ենք փշալարերի, օկուպացված տարածքների դեպոպուլյացիայի, մարդու իրավունքների ծանր խախտումներ, որը ոչ այլ ինչ է, քանի մարդասիրական աղետ»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Ինչպես նշել է վարչապետը, արդյունքում Վրաստանի կենտրոնում ստացել ենք Ռուսաստանի ռազմաբազաներ:
Վարչապետն ընդգծել է օկուպացված գոտու մոտ մարդկանց ձերբակալությունների փաստը: Ինչպես նաև խոսել Արչիլ Տատունաշվիլու, Գիգա Օթխոզորիայի, Դավիթ Բաշարաուլիի և Իրակլի Կվարացխելիայի զոհվելու մասին:
Դրա հետ մեկտեղ, Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել խորհրդարանական վեհաժողովին՝ «Օթխոզորիա-Տատունաշվիլի ցուցակին» աջակցելու համար:
Նրա խոսքով, Ռուսաստանը փորձում է հիմքից զրկի Վրաստանի խաղաղ առաքելությունները:
«Ռուսաստանի Դաշնությունը փորձում է հիմքից զրկել մեր խաղաղարար նախաձեռնությունները այսպիսի դիվերսիաներով և արգելափակել մեր ջանքերը: Ազգային խտրականության ճանապարհով նրանք փորձում են, լիովին ջնջել վրացական ինքնությունը, սակայն դա տեղի չի ունենա: Մենք դա երբեք թույլ չենք տա»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն: