Պատրիարքն իր ուղերձում մեկ անգամ ևս ընդգծեց փոխադարձ ներողամտության, հայրենասիրության կարևորությունը, որն այդքան անհրաժեշտ է վրաց ազգին,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, որը Սամեբայի տաճարում ներկա է գտնվել պատարագին: Վարչապետը հավատացյալներին շնորհավորել է Հրաշափառ Հարության տոնի առթիվ:
«Բոլոր քրիստոնյաներին, բոլոր ուղղափառներին, մեր հայրենիքի բոլոր քաղաքացիներին ցանկանում եմ շնորհավորել Հրաշափառ Հարության տոնի կապակցությամբ, մաղթել սեր, երջանկություն, փոխադարձ կարեկցանքի զգացում և ամենայն բարիք:
Այսօր պատրիարքն իր ուղերձում մեկ անգամ ևս ընդգծեց հայրենիքի հանդեպ սիրո, փոխադարձ կարեկցանքի զգացումի, հայրենասիրության կարևորությունը, այն ամենի կարևորության մասին, որն այդքան անհրաժեշտ է վրաց ազգին:
Հրաշափառ Հարության տոնին առանձնապես ցանկանում եմ շնորհավորել մեր հայրենակիցներին, որոնք այս տոնը դիմավորում են արտասահմանում»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն: