Մամուկա Բախտաձե. Մեր ազգի համախմբմամբ միջազգային համադաշնության հետ միասին հետևողական քաղաքականություն վարելով մենք կհասնենք Վրաստանի դեօկուպացիային

20:40, 07.08.2019

11 տարի է անցել Օգոստոսի պատերազմից, սա պատերազմ էր, որի արդյունքում Ռուսաստանը բռնազվթեց Վրաստանի երկու անբաժան շրջանները, ոչնչացվեցին հարյուրավոր վրացական գյուղեր և ունեցանք տասնյակ հազար փախստական քաղաքացիներ,- այսպես է  «Թվիթեր» սոցիալական ցանցում Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն արձագանքել Օգոստոսի պատերազմի 11-րդ տարելիցին:

«11 տարի է անցել Օգոստոսի պատերազմից, սա պատերազմ էր, որի արդյունքում Ռուսաստանը բռնազվթեց Վրաստանի երկու անբաժան շրջանները, ոչնչացվեցին հարյուրավոր վրացական գյուղեր և ունեցանք տասնյակ հազար փախստական քաղաքացիներ: Այս պատերազմի հետևանքով զոհվեցին մեր հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում, խաղաղ բնակիչներ:

Ցանկացած իշխանության գերխնիրն է, պաշտանել սեփական քաղաքացիների կյանքը, ապահովել խաղաղություն:

Ցավոք, այն ժամանակվա անպատասխանատու իշխանությունը ոչ միայն դա չարեց, այլ իր հակապետական քաղաքականությամբ օկուպացնող ծրագրի իրականացումը դարձրեց հնարավոր:

Մեր ազգի համախմբմամբ միջազգային համադաշնության հետ միասին հետևողական քաղաքականություն վարելով և խաղաղ զարգացմամբ մենք կհասնենք Վրաստանի հակաօկուպացիային:

Հարգում եմ զոհերի հիշատակը և մեր հերոսների անմահ անունները: Փառք հերոսներին»,- գրում է Մամուկա Բախտաձեն:

Նմանատիպ