11 տարի է անցել Օգոստոսի պատերազմից, սա պատերազմ էր, որի արդյունքում Ռուսաստանը բռնազվթեց Վրաստանի երկու անբաժան շրջանները, ոչնչացվեցին հարյուրավոր վրացական գյուղեր և ունեցանք տասնյակ հազար փախստական քաղաքացիներ,- այսպես է «Թվիթեր» սոցիալական ցանցում Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն արձագանքել Օգոստոսի պատերազմի 11-րդ տարելիցին:
«11 տարի է անցել Օգոստոսի պատերազմից, սա պատերազմ էր, որի արդյունքում Ռուսաստանը բռնազվթեց Վրաստանի երկու անբաժան շրջանները, ոչնչացվեցին հարյուրավոր վրացական գյուղեր և ունեցանք տասնյակ հազար փախստական քաղաքացիներ: Այս պատերազմի հետևանքով զոհվեցին մեր հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում, խաղաղ բնակիչներ:
Ցանկացած իշխանության գերխնիրն է, պաշտանել սեփական քաղաքացիների կյանքը, ապահովել խաղաղություն:
Ցավոք, այն ժամանակվա անպատասխանատու իշխանությունը ոչ միայն դա չարեց, այլ իր հակապետական քաղաքականությամբ օկուպացնող ծրագրի իրականացումը դարձրեց հնարավոր:
Մեր ազգի համախմբմամբ միջազգային համադաշնության հետ միասին հետևողական քաղաքականություն վարելով և խաղաղ զարգացմամբ մենք կհասնենք Վրաստանի հակաօկուպացիային:
Հարգում եմ զոհերի հիշատակը և մեր հերոսների անմահ անունները: Փառք հերոսներին»,- գրում է Մամուկա Բախտաձեն: