Մամուկա Բախտաձե - լավ կլինի, եթե «Վրացական երազաքը» նախագահական ընտրություններին իր թեկնածուին չունենա
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի կարծիքեվ լավ կլինի, եթե «Վրացական երազաքը» նախագահական ընտրություններին իր թեկնածուին չունենա։
Ինչպես Մամուկա Բախտաձեն այսօր տեղի ունեցած բրիֆինգին է հայտարարել, «Վրացական երազանքը» ունի բազում թեկնածուներ, ովքեր նախագահական ընտրություններին առանց խնդրի կարող են արժանավոր արդյունք ստանալ, բայց քանի որ խորհրդարանում «Վրացական երազանքը» կազմում է մեծամասնություն լավ կլինի, որ նախագահական ընտրություններին չունենա իր թեկնածուին։
«Վրացական երազանքի» փիլիսոփայությունն այն է, որ ստեղծվի իրական Եվրոպական խորհրդարանական ժողովրդավարություն և խորհրդարանական հանրապետություն։ «Վրացական երազանքը» Վրաստանի խորհրդարանում ունի սահմանադրական մեծամասնություն, սրա հետ մեկտեղ տեղական ընտրությունների արդյունքում, իրականում բոլոր տեղական ինքնակառավարման մարմիններում «Վրացական երազանք» նշանակալից առավելություններ ունի: Ցանկացած քաղաքական ուժի նպատակն է ցանկացած ընտրություններին մասնակցելը, լավագույն ռեսուրսների ներդնումը `լավ արդյունքներ ստանալու համար: Հավատացնում եմ մենք ունենք բազում թեկնածուներ, ովքեր նախագահական ընտրություններին առանց խնդրի կարող են արժանավոր արդյունք ստանալ, այս մասին Բիձինա Իվանիշվիլին նույնպես խոսեց։ Մյուս կողմից, «Վրացական երազանքի» փիլիսոփայությունն այն է, որ մենք պետք է ստեղծենք ճշմարիտ եվրոպական խորհրդարանական ժողովրդավարություն եւ խորհրդարանական հանրապետություն, որտեղ մենք ունենք սահմանադրական մեծամասնություն: Հետեւաբար, կա եւս մեկ շատ կարեւոր փաստարկ, բացի մաքուր կուսակցական շահերից, որ երբ մենք խորհրդարանում ունենք սահմանադրական մեծամասնություն, մեր ժողովրդավարության համար լավ կլինի, եթե «Վրացական երազանքը» նախագահական ընտրություններին չունենա իր թեկնածուին», – հայտարարել է Մամուկա Բախտաձեն։
Նրա խոսքերով, երկու փաստարկներն էլ նշանակալից են։
«Ուզում եմ ասել, որ շատ վիճահարույց քննարկումներն են ընթանում այս հարցի հետ կապված և ինչպես կուսակցության նախագահ, Բիձինա Իվանիշվիլին է ասել առաջիկա օրերին հանրությանը կտեղեկացնենք վերջնական դիրքորոշման մասին», – հայտարարել է Մամուկա Բախտաձեն։