Մամուկա Բախտաձե. Ընտրությունների ամսաթիվը սահմանում է օրենքը, քաղաքական ավելորդ շահարկումների անհրաժեշտություն չկա
Ընտրությունների ամսաթիվը սահմանում է օրենքը, համապատասխան մարմինը՝ ԿԸՀ-ի տեսքով,- այս մասին լրագրողներին է հայտնել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Ինչպես նշել է Բախտաձեն, քաղաքական ավելորդ շահարկումների անհրաժեշտություն չկա:
«Ընտրությունների ամսաթիվը սահմանում է օրենքը, համապատասխան մարմինը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեսքով: Կարծում եմ, պետք է առաջնորդվենք օրենքով և քաղաքական ավելորդ շահարկումների անհրաժեշտություն իրոք չկա»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցկացվելու է նոյեմբերի 28-ին: