Մամուկա Բախտաձե - Բիձինա Իվանիշվիլին ճիշտ նշումներ է կատարել այն խնդիրների մասին, որոնք այսօր առկա են պետության տնտեսությունում
Մամուկա Բախտաձե - Բիձինա Իվանիշվիլին ճիշտ նշումներ է կատարել այն խնդիրների մասին, որոնք այսօր առկա են պետության տնտեսությունում

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն արձագանքել է Բիձինա Իվանիշվիլու առաջին ալիքի հետ հարցազրույցին։

Ինչպես Մամուկա Բախտաձեն է նշել, Բիձինա Իվանիշվիլին ճիշտ նշումներ է արել երկրի տնտեսությունում առկա խնդիրների մասին և այն հաջողությունների մասին, որոնց պետությունը հասել է Վրացական երազանք կուսակցության կառավարման ժամանակ

«Այո, գերպարտքը մնում է կարևոր խնդիրներից մեկը։ Գիտեք, որ ակտիվ աշխատում ենք այս ուղղությամբ և առաջին քայլերը դրել ենք։ Սա բավական չէ և մոտ ապագայում հասարակությանը կառաջարկենք նոր նախաձեռնություններ, որպեսզի այս խնդրին լուծում տանք։ Մենք ազգային բանկի հետ սկսել ենք կարևոր քայլեր ձեռնարկել, որպեսզի ֆինանսական բաժնում հաստատվի արդար կանոններ, ինչը հնարավորություն կտա բացառել այնպիսի փաստեր, ինչպիսիք անցյալում էր կատարվում», – հայտարարել է Մամուկա Բախտաձեն։

«Վրացական երազանք – ժողովրդավարական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ բացառիկ հարցազրույցը թողարկվել է Առաջին ալիքի եթերում «Ընթացիկ թեմա Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման ժամանակ։