Մամուկա Բախտաձե - Անհիմն է զրույցն այն մասին, որ Վրաստանի համար հնարավոր է դադարեցվի անայցագրային ռեժիմը
Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է լինի առանձնահատուկ պատասխանատվությամբ համակված, երբ օգտվում ենք այս մեծ հնարավորությունից, վիզայի ազատականացումից,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ Վրաստանի վիզայի ազատականացման վտանգները մեկնաբանելիս:
Նրա խոսքով, խոսքն այն մասին, որ Վրաստանի համար հնարավոր է դադարեցվի վիզայի ազատականացումը, անհիմն է:
«Իհարկե, դա իրականությանը չի համապատասխանում, ինչպես նաև շատ այլ բան, որից փորձում են աղմուկ բարձրացնել: Երբ մենք զրուցում ենք վիզայի ազատականացման, Եվրոպայի հետ Ասոցացման պայմանագրի մասին, դա ոմն մեկի ձեռքբերումը չէ, այլ վրացական պետության ձեռքբերումն է: Առանձնահատուկ կերպով պետք է զգուշորեն վերաբերենք դրան և Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է լինի առանձնահատուկ պատասխանատվությամբ համակված, երբ օգտվում ենք այս մեծ հնարավորությունից, վիզայի ազատականացումից: Մեկ անգամ ևս ցանկանում եմ վստահեցնել բոլորին, խոսքն այն մասին, որ Վրաստանի համար հնարավոր է դադարեցվի վիզայի ազատականացումը, անհիմն է»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն: