Մալխազ Մաչալիկաշվիլին դիմել է Զազա Սարալիձեին. Զազա ժողովուրդը անհանգիստ է, լուր փոխանցի ինչպես ես
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ ընթացող ցույցին, Պանկիսիի հատուկ գործողության ժամանակ զոհված, Թեմիրլան Մաչալիկաշվիլիի հայրը, Մալխազ Մաչալիկաշվիլին դիմել է Խորավայի փողոցում սպանված անչափահաս, Դավիթ Սարալիձեի հորը՝ Զազա Սարալիձեին:
«Ցանկանում եմ դիմել Զազա Սարալիձեին, Զազա ժողովուրդը անհանգիստ է քո համար, հարցնում են որտեղ է, արդյոք նրան բան է պատահել: Անձամբ ինձ է հետաքրքրում, լուր փոխանցի, ինչպես ես, անվտանգ ես թե ոչ»,-ասել է Մաչալիկաշվիլին:
Զազա Սարալիձեն խորհրդարանի մոտ տեղի ունեցող ցույցին չէ: Նա այցելել էր Վակեի այգում տեղի ունեցող ցույցին և հայտարարել, որ պատերազմի դաշտում մնում է միայնակ:
Հեղինակ -
Edgar Barsegyan