Մալիում զինված պայքարի հետևանքով զոհվել է մոտ 100 մարդ: Տեղի մամուլի տեղեկությամբ, հարձակումն իրականացվել է երկրի կենտրոնական մասում գտնվող գյուղերից մեկում:
Զինված անձինք կրակ են բացել տեղի բնակիչների ուղղությամբ, իսկ այնուհետև այրել նրանց տները:
Մալիի պաշտպանության նախարարության տեղեկությամբ, զոհվել է 95 մարդ:
Հարձակման պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել: