Մալիում զինված պայքարի հետևանքով զոհվել է մոտ 100 մարդ

20:28, 10.06.2019

Մալիում զինված պայքարի հետևանքով զոհվել է մոտ 100 մարդ: Տեղի մամուլի տեղեկությամբ, հարձակումն իրականացվել է երկրի կենտրոնական մասում գտնվող գյուղերից մեկում:

Զինված անձինք կրակ են բացել տեղի բնակիչների ուղղությամբ, իսկ այնուհետև այրել նրանց տները:

Մալիի պաշտպանության նախարարության տեղեկությամբ, զոհվել է 95 մարդ:

Հարձակման պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել:

Նմանատիպ