Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՆԳՆ-ի յուրաքանչյուր աշխատակցին և նախարարին, որ երեկ ամեն ինչ ավարտվեց խաղաղությամբ. Կախա Կալաձե
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՆԳՆ-ի յուրաքանչյուր աշխատակցին և նախարարին, որ երեկ ամեն ինչ ավարտվեց խաղաղությամբ. Կախա Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն շնորհակալություն է հայտնել ՆԳՆ-ին նախօրեին Թբիլիսիում, Ծերեթելիի պողոտայում իրականացված հատուկ գործողության համար:

«Ինչ վերաբերում է երեկվա փաստին, ես կցանկանայի օգտվել առիթից և մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել ՆԳ նախարարության յուրաքանչյուր աշխատակցին և նախարարին, այն բանի համար, որ ամեն ինչ ավարտվել է խաղաղ»,- հայտարարել է Կալաձեն:

Հիշեցնենք, որ երեկ զինված հարձակվողը, ժամը 16:00-ի սահմաններում Թբիլիսիում, Ծերեթելիի պողոտայում ներխուժել էր «Էմ Բի Սի» միկրոֆինանսական կազմակերպության մասնաճյուղ և պատանդներ վերցրել:

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ, Թբիլիսիում, Ակակի Ծերեթելիի պողոտայում գտնվող միկրոֆինանսական կազմակերպության մասնաճյուղերից մեկի վրա հարձակման, մի քանի մարդու պատանդ վերցնելու և զենքի ապօրինի կերպով պահում-պահպանում մեղադրանքով ձերբակալվել է 1989 թվականին ծնված Լ.Զ.-ին: Նախարարության տեղեկությամբ, միկրոֆինանսական կազմակերպության մասնաճյուղ նա ներխուժել է նոյեմբերի 20-ին, օրվա երկրորդ կեսին և պատանդ վերցրել 17 մարդու:

Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների և հարձակվողի միջև մի քանի ժամ տևած բանակցությունների արդյունքում, մեղադրյալը աստիճանաբար ազատ է արձակել պատանդներին: Դեպքի արդյունքում ոչ ոք չի տուժել:

Գերատեսչության տեղեկությամբ, տեղի ունեցած փաստով հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի՝ 144-րդ հոդվածի 2-րդ մասի «Գ» ենթակետով և 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, ինչը ենթադրում է ավելի քան երկու անձի պատանդություն և զենքի ապօրինի կերպով պահում-կրում: