Մալիում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 15 մարդ

10:23, 17.05.2019

Մալիի մայրաքաղաքում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 15 մարդ: Աղետի պատճառ է դարձել սեզոնային ուժգին անձրևը:

Երկրի ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, ջրհեղեղը լուրջ վնաս է հասցրել Բամակոյին: Զոհերի մեծ մասը մահացել է կամրջի վնասման հետևանքով:

Տեղի բնակչությունը կառավարությանը մեղադրում է ոչ պատշաճ արձագանքի մեջ:

Նմանատիպ