Մակրոնի, Տուսկի և Մերցի հայտարարությունը. Վրաստանի կառավարությունը պետք է վերականգնի երկխոսությունը ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ, վրաց ժողովուրդը չպետք է զրկվի երկրի եվրոպական ուղղության հետ կապված հնարավորություններից
Մակրոնի, Տուսկի և Մերցի հայտարարությունը. Վրաստանի կառավարությունը պետք է վերականգնի երկխոսությունը ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ, վրաց ժողովուրդը չպետք է զրկվի երկրի եվրոպական ուղղության հետ կապված հնարավորություններից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարություն են տարածել Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ։

Ինչպես ասվում է հայտարարության մեջ, նրանք աջակցում են վրաց ժողովրդի ժողովրդավարական և եվրոպական ձգտումներին։

«Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ մենք ցանկանում ենք բարեկամության և համերաշխության ուղերձ հղել վրաց ժողովրդին՝ Լեհաստանի Հանրապետության վարչապետ պարոն Դոնալդ Տուսկի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր պարոն Ֆրիդրիխ Մերցի հետ միասին, և վերահաստատել մեր անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք աջակցում ենք վրաց ժողովրդի ժողովրդավարական և եվրոպական ձգտումներին։ Այս ձգտումները արտացոլում են եվրոպական ընտանիքի մաս կազմելու ցանկությունը։ Հետևաբար, մենք դատապարտում ենք վրացական իշխանությունների բոլոր գործողությունները, որոնք հանգեցնում են ժողովրդավարական հետընթացի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և կառավարության հակառակորդների դեմ ուղղված բոլոր հարձակումները։ Խոսքի և հավաքների ազատությունը պետք է պաշտպանված լինի։ Պետք է հետաքննվեն չափազանց բռնության դեպքերը։ Պետք է փոխվեն եվրոպական նորմերին հակասող օրենքները, և պետք է վերսկսվի անհրաժեշտ բարեփոխումների գործընթացը։ Վրաստանի իշխանությունները պետք է վերսկսեն երկխոսությունը ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ»։ Վրաց ժողովուրդը չպետք է զրկվի երկրի եվրոպական ուղղության հետ կապված հնարավորություններից», – ասվում է հայտարարության մեջ։