Մակրոնը Էրդողանի հետ զրույցում Սիրիայի մարդասիրական իրավիճակի կապակցությամբ մտահոգություն է հայտնել
Մակրոնը Էրդողանի հետ զրույցում Սիրիայի մարդասիրական իրավիճակի կապակցությամբ մտահոգություն է հայտնել

Ֆրանսիան մտահոգված է Սիրիայում վատթարացող մարդասիրական իրավիճակով, հատկապես Արևելյան Գուտեում և Իդլիբ նահանգում: Այս մասին իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը,- այս մասին ասվում է Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ:

«Նախագահը ընդգծել է Ֆրանսիայի մտահոգությունը հումանիտար իրավիճակի խիստ վատթարացման կապակցությամբ, մասնավորապես Իդլիբ և Արևելյան Գուտե նահանգներում», – նշվում է կոմյունիկեում: «Քաղաքացիական բնակչության համար հումանիտար մատչելիության անհապաղ բացումը պետք է մնա առաջնահերթություն», – ասել է Ֆրանսիայի նախագահը:

Ելիսեյան պալատի հայտարարության մեջ նաև  նշում է, որ «Ֆրանսիայի նախագահը, իր թուրք գործընկերոջ հետ զրույցում մտահոգություն է հայտնել շաբաթ Աֆրինում սկսված գործողությունների կապակցությամբ»:

Նշենք, որ հունվարի 23-ին ՄԱԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուջարիկը հայտարարել է, որ ՄԱԿ-ը ընդհատել է Թուրքիայից Սիրիա մարդասիրական պահակախմբերի ուղարկումը Աֆրին քաղաքում ռազմական գործողությունների  պատճառով: