Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Ծոցի երկրների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ջասեմ Մոհամմեդ Ալ-Բուդայվիի հետ

12:30, 26.09.2026

Նյու Յորք կատարած այցի շրջանակում Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպում է ունեցել Ծոցի երկրների համագործակցության խորհրդի (GCC) գլխավոր քարտուղար Ջասեմ Մոհամմեդ Ալ-Բուդայվիի հետ։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվությամբ՝ հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի և Ծոցի երկրների համագործակցության խորհրդի միջև հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները։

«Ուշադրություն է հրավիրվել Ծոցի երկրների հետ Վրաստանի աճող հարաբերությունների և տարբեր ուղղություններով համագործակցության խորացման հնարավորությունների վրա։

Վրաստանի արտաքին գործերի նախարարը GCC-ի գլխավոր քարտուղարին հրավիրել է այցելել Վրաստան»,- նշված է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ