Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Պավել Հերչինսկուն
Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Պավել Հերչինսկուն

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու հետ։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարությունում կայացած հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների կարևոր ասպեկտները։

«Ընդգծվել է Վրաստանի իշխանությունների համար Եվրամիությանն ինտեգրվելու հարցի կարեւորությունը եւ այդ ուղղությամբ Եվրամիության հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների անհրաժեշտությունը։

Նա եւս մեկ անգամ նշել է, որ Վրաստանը հավատարիմ է Եվրամիության առջեւ ստանձնած պարտավորությունների կատարմանը եւ պատրաստ է աշխատել երկիրը ԵՄ անդամակցությանը նախապատրաստելու ուղղությամբ։

Ընդգծվել է վերջին շրջանում հարաբերություններում առաջացած դժվարությունները լուծելու և ընթացիկ գործընթացները օբյեկտիվ գնահատելու անհրաժեշտությունը։

Իր հերթին ԵՄ դեսպանը մտահոգություն է հայտնել Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։

Վրացական կողմը մտահոգություն է հայտնել, որ ընտրությունների հետ կապված քաղաքական շահարկումները շարունակվում են, և Եվրախորհրդարանի բանաձևով հնչեցված մեսիջները նպաստում են երկրում արհեստական ճգնաժամի ստեղծմանը, ինչպես 2020 թվականին»,- ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Նրանց հաղորդումների համաձայն՝ ընդգծվել է կողմերի միջեւ կարեւոր հարցերի շուրջ երկխոսության անհրաժեշտությունը