Մակա Բոճորիշվիլին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ
Մակա Բոճորիշվիլին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Վրաստանում այցով գտնվող Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի և ուղեկցող պատվիրակության հետ։

Արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը նշել են Վրաստանի և Հայաստանի միջև բազմակողմանի ռազմավարական գործընկերության դրական զարգացումը և երկկողմ համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները։

«Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական դիվանագիտության կարևոր դերին։ Նշվել է նաև բարձր մակարդակի այցելությունների ակտիվ դինամիկան, որը հաստատում է երկրների միջև առկա օրակարգի դրական միտումները։

Շեշտվել է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը և Վրաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում անվտանգության, համագործակցության և զարգացման ամրապնդմանը», – հայտնել է Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։